Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Վտանգավոր խաղաղություն կամ` պարտություն առանց պատերազմի

Վտանգավոր խաղաղություն կամ` պարտություն առանց պատերազմի
31.12.2024 | 13:02

Հինգերորդ ալիքով նայում եմ ՈՒինսթոն Չերչիլի մասին պատմող ֆիլմը։ Այն պատմում է անցլալ դարի 40-ական թվականների սկզբներին Անգլիայի հասարակական, քաղաքական, պատերազմական դժվարին վիճակի մասին, երբ երկիրը կանգնած էր ֆաշիստական Գերմանիայի սպառնալիքի առջև։

Ընդդիմությունը ստիպում էր Չերչիլին գործարքի գնալ Հիտլերի հետ, պատերազմից խուսափելու համար թեկուզ և հարկ լիներ կնքելու ստորացուցիչ պայմանագիր։

Սակայն Չերչիլի կամքը աննկուն էր, քանզի նա գիտակցում էր այդ խաղաղության գինը, թե ինչ վտանգներով էր այն հղի։ Բարդ էր քաղաքական վիճակը, նույնքան բարդ էր եղել ՈՒինսթոնի մանկությունը։ Չերչիլը իր հոր մասին ասում էր` Աստծո պես մարդ էր` Աստծո չափ իրենից հեռու։

Նույնքան մեծ է մեր հավատն առ Աստված, որն ավաղ, այդպես էլ մեզ չմոտեցավ...

Մենք գրեթե նույնանման վիճակում ենք։

Իշխանությունների քարոզած խաղաղությունը թվում է ստորացուցիչ, քան կարող է լինել պատերազմը։

Դա պարտություն է առանց պատերազմի։

ՈՒժեղ անհատականությունը երկրի հաղթանակի ամենահուսալի գրավականն է։

Վախը միայն նահանջ է, պարտություն և պետականության կորուստ։

Պատերազմ կա, որ առավել ընդունելի է քան խաղաղությունը։ Մեկ օր հետո ամանորյա սեղաներին բաժակ կբարձրացվի հանուն խաղաղության։ Ես սարսափում եմ Ալիևի պարտադրող խաղաղությունից։

Արդեն իսկ զզվում եմ մշտապես քարոզվող խաղաղության խաչմերուկ կոչվող գաղափարից։ Աշխարհում նման խաչմերուկներ չկան։ Խաղաղություն կամ լինում է, կամ չի լինում։

Վարչապետին թվում է, թե դեռ թերթի խմբագիր է, փոխանակ հարցին լուծում տա` սիրուն, սիրուն վերնագրեր է հորինում։ Նման խաղաղությունը թույլ և անկարող մարդու երազանք է։ Վառոդով լի նկուղի վրա մեր վերնաշենքն է` արժանապատվությունը, խիղճն ու պատիվը։ Այն չպիտի փլվի։ Օրինակ վերցնենք Մեծ Բրիտանիայից։

Այո՛, Հայաստանը Անգլիան չէ, բայց և Ադրբեջանը Գերմանիան չէ, միայն թե` նիկոլը Չերչիլ չէ...

Արդյոք այս ֆիլմը նայու՞մ է մեր երկրի վարչապետը...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2991

Մեկնաբանություններ